Տղան ընկերուհուն ժամադրել էր այն վայրում, որտեղ բիզոնը հարձակվել էր նրա վրա. այս անգամ տուժել էր աղջիկը


22:16 , 3 հոկտեմբեր, 2019

Երիտասարդն աղջկան ժամադրել է հենց այն վայրում, որտեղ երեք ամիս առաջ նրա վրա բիզոն էր հարձակվել: Ըստ երևույթին, նա ոչ մի դաս չէր քաղել դրանից, քանի որ իրավիճակը կրկնվել է: Ճիշտ է, այս անգամ նա չի տուժել, հարվածն իր վրա է վերցրել նրա ընկերուհին:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Յուտա նահանգի «Անտիլոպայի կղզի» պետական զբոսայգում: Հենց այստեղ է ամռան սկզբին Քայլեր Բուրժուան առաջին անգամ բախվել բիզոնի հետ, գրում է BBC-ն: 2019-ի հունիսին բիզոնը հարվածել է նրա ազդրին և թևատակին: Կենդանին կոտրել է երիտասարդի կողոսկրը, որն էլ, իր հերթին, վնասել է թոքը: Դրանից հետո գազանը փորձել է ոտնահարել նրան:

Фото © Twitter / GarnaMejiaKSL

Բայց Քայլերի հետ կատարվածից հետո, նա դեռ վստահ էր, որ այգու գեղեցկության մեջ ինչ որ առանձնահատուկ բան կա, և երեք ամիս անց նա իր ընկերուհուն՝ Քեյլի Դևիսին, ժամադրում է հենց այդտեղ: Ակնհայտ է, որ դա նրա լավագույն որոշումը չէր: Ժամադրության վայրում բիզոնը հարձակվել է աղջկա վրա: Կենդանին Քեյլիին օդ է նետել՝ կոտրելով նրա կոճը:

«Ես կարծում էի, որ ինձ հետ պատահածը ուղղակի պատահականություն է, բայց ակնհայտորեն դրանք շատ ավելի ագրեսիվ են, քան ես կարծում էի», ասել է Քայլերը:

https://static.life.ru/83b433987f13ca5ac9ae5c32f1c5552b__980x.jpg

Աղջիկն, իհարկե, խանդավառված չէ ժամադրությունից: Նա խոստովանել է, որ դեռ մղձավանջներ ունի կատարվածից հետո, բայց ասել է, որ արդեն ապաքինվում է և հույս ունի շուտով առօրյա կյանքի վերադառնալ, գրել է The Sun-ը: