Այդքան սիրելի դեզոդորանտները շատ վնասակար են առողջության համար. լայֆհաքեր, թե ինչպես դա ճիշտ օգտագործել քիչ քրտնելու համար (Video)


21:30 , 3 հոկտեմբեր, 2019

Բժիշկ Սանդրա Լին վստահեցնում է, որ առավոտյան դեզոդորանտ օգտագործելն այդքան էլ արդյունավետ չէ: Նա հենց այնպես չի ասում. բավականին հիմնավոր փաստեր ունի:

Արթնանում ենք, լոգանք ընդունում, վարսերը հարդարում և հարդարվում. ամեն ինչ շատ հեշտ է: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր է դա անում և նույնիսկ չի էլ մտածում դրա մասին, բայց մաշկի խնամքի փորձագետի կարծիքով մենք ճիշտ չենք կատարում մեր առավոտյան հիմնական մասը. չպետք է առավոտյան դեզոդորանտ կիրառենք, դա պետք է արվի քնելուց առաջ:

Թվում է, թե մի փոքր տարօրինակ է, բայց մաշկաբան Սանդրա Լին պնդում է, որ դեզոդորանտ օգտագործելու ամենաարդյունավետ միջոցը դա է, եթե չես ուզում վատ բուրել:

Սանդրան, ով ավելի լավ է հայտնի որպես դոկտոր Պիմպլ Փոփեր, բծերի, ցաների և կիստաների մասին սեփական հեռուստաշոուն սկսելուց հետո իր գիշերային առօրյայի մասին պատմող տեսանյութի միջոցով կիսվել է անսովոր կյանքի հակերով:

«Ավելի լավ է դեզոդորանտը օգտագործել երեկոյան՝ քնելուց առաջ: Այն ավելի արդյունավետ է, քանի որ քրտնագեղձերը սկսում են չգործել»:

Սանդրան նաև կիսվում է իր գաղտնիքով, որը մեծ դեր կկատարի Ձեր մաշկի համար: 

«Երբ մաշկը լվանում եք, իրականում ազատվում եք խոնավությունից, այնպես որ, դուք պետք է լվացվեք ոչ շատ տաք և ոչ շատ սառը ջրով»: