ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը միացել է կանանց նկատմամբ ատելության խոսքի դատապարտմանը


14:03 , 3 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել  և անհրաժեշտ է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արձագանքը՝ ի պատասխան հատկապես կին քաղաքական գործիչների նկատմամբ ատելության խոսքի:

Թաթոյանը գրել էր, որ «հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանպատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին։ Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է։ Հակառակ դեպքում չենք էլ ունենա համերաշխություն հասարակությունում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: