Իշխանավորի չվախենալու պատճառը թքած ունենալու մեջ է


13:17 , 2 հուլիս, 2013

Երբ գործող նախագահն ասում է, որ իրենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունեն, ապա կարելի է ենթադրել, որ խոսողն ասենք թե Շվեյցարիայի ղեկավարն է: Բայց քանի որ վերջին 15 տարում Հայաստանում կոռուպցիան արմատավորվել էր կյանքի բոլոր բնագավառներում՝ ներքևից վերև և վերևից ներքև, քանի որ երկրի տնտեսությունը գտնվում է ընդամենը մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, ապա ստիպված ես ենթադրել, որ իշխանավորի չվախենալու պատճառը թքած ունենալու մեջ է… Իսկ թե ինչ է սա ազգի ու հայրենիքի ապագայի նկատմամբ…