«Արցունքներն ավելի կարևոր են, քան ժպիտը, քանի որ դու ժպտում ես բոլորին, իսկ արտասվում միայն նրանց համար, ում սիրում ես». Օդրի Հեփբերնի 15 կյանք տվող մտքերը


14:57 , 3 հոկտեմբեր, 2019

20-րդ դարի ամենականացի դերասանուհի Օդրի Հեփբերնը նվաճեց աշխարհն առաջին հերթին իր անսահման պարզությամբ։ Նրա մտքերն իր պես պարզ ու գեղեցիկ են, ու մենք առաջարկում ենք ծանոթանալ չքնաղ դերասանուհու՝ կյանք տվող 15 մտքերին։ 

1. Պաշտում եմ մարդկանց, ովքեր ստիպում են ինձ ծիծաղել։ Ծիծաղելն իմ ամենասիրելի զբաղմունքն է, այն կարող է ստիպել յուրաքանչյուր մարդու ապրել։ 

2. Եթե դու օգնող ձեռք ես փնտրում, ապա հիշիր, որ դու այն ունես՝ քո ձեռքը։ Ժամանակի ընթացքում դու կհասկանաս, որ ունես 2 օգնող ձեռք՝ մեկը՝ քեզ օգնելու համար, մյուսը՝ ուրիշներին։ 

3. Արցունքներն ավելի կարևոր են, քան ժպիտը, քանի որ դու ժպտում ես, ում պատահի, իսկ արտասվում միայն նրանց համար, ում սիրում ես։ 

4. Սեքսուալությունը գաղտնի թաքնված է յուրաքանչյուր կնոջ ներսում։ 

5. Գեղեցիկ են այն աչքերը, որոնք մարդկանց մեջ միայն լավն են տեսնում։ Գեղեցիկ են այն շուրթերը, որոնք միայն լավ խոսքեր են ասում։ Գեղեցիկ է կազմվածքդ, երբ կիսում ես հացդ անտունների հետ, և ի վերջո, մետաքսե են դառնում մազերդ, երբ նրանց հետ խաղում է քո երեխան։ 

6. Կնոջը անկողին պետք չէ սեքսուալ երևալու համար։ Իսկական կինը սեքսուալ է անգամ, երբ բարձր ծառից ուղղակի խնձոր է քաղում։ 

7. Ինքնավստահության համար քայլիր այնպես, ասես դու մենակ չես։ 

8. Տարիների հետ կնոջ գեղեցկությունը միայն ավելանում է։ 

9. Ես երբեք չէի ցանկանում բաժանվել։ Ես անգամ փշաքաղվում էի այդ բառը լսելիս։ Յուրաքանչյուր կին փնտրում է մեկին, ում հետ կանցկացնի ամբողջ կյանքը։ 

10. Կնոջ գեղեցկությունը պետք է երևա իր աչքերում։ Աչքերն են գեղեցկության իսկական հայելին։ 

11. Նվիրվել ու տալ նշանակում է ապրել։ Առանց դրա կյանքն անիմաստ կլինի։ 

12. Կնոջ գեղեցկությունը հոգատարությունն է, որ նա տալիս է սիրո հետ, և կիրքը, որ տալիս է առանց թաքցնելու։ 

13. Ամբողջ կյանքում մայրս ինձ համոզել է, որ կյանքում ամենակարևոր բանը սեր տալն է ու միայն այդպես կարելի է սեր ստանալ։ 

14. Մարդիկ իրերից շատ ունեն խնամքի, հոգատարության ու սիրո կարիք։ Ոչ մեկին հենց այնպես դեն մի՛ նետեք։

15. Սերն ամենաունիկալ ներդրումն է աշխարհում։ Որքան շատ սեր ես տալիս, այնքան շատ սեր է առաջանում քո մեջ։