Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել ու տալիս. բա բյուջեի փողերով առած կամազներն ո՞ւր են


11:56 , 3 հոկտեմբեր, 2019

Արդեն մի տարի է՝ լրահոսը ողողված է քաղաքային նախկին իշխանությունների կոռուպցիոն սկանդալներով՝ հող են վաճառել շուկայականից էժան գնով։ Նախ՝ տեղյա՞կ եք ,որ ճիշտ աճուրդ կազմակերպելիս պետք է գործակից կիրառել ոչ թե շուկայական գնի (որն, ի դեպ, փոփոխական է՝ կախված շատ հանգամանքներից, օրինակ՝ ժամանակ կար, որ Դավթաշենում 3-սենյականոց բնակարանը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով կամ նույնիսկ փոխանակել են Մոսկվայի 4 տոմսի հետ), այլ կադաստրային արժեքի վրա։ Իսկ քաղաքային ճկուն իշխանությունները պիտի նույնիսկ նվիրեն հողատարածքներ, որպեսզի ներդրումներ ներգրավեն քաղաքային տնտեսության մեջ, չէ՞ որ այդ ներդրումներից՝ հարկերի ու մաքսատուրքերի տեսքով, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ է շահում պետությունը, քան այդ հողի իրական արժեքն է։

Կարճ կապեմ ու մի հարց տամ մեր «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»․ էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին կամազ ես առնել տվել ու տալիս։ Եթե էդ կամազները «բարեգործություն» են, բա բյուջեի փողերով առած կամազներն ո՞ւր են։ Գոնե գիտակցո՞ւմ ես, որ դա է հենց կոռուպցիա կոչվածը։

Հ.Գ. Հա, մեկ էլ խլնքոտներիդ ու ոջլոտներիդ ասա՝ լեզուները մտցնեն իրենց համապատասխան տեղը, որովհետև իրենք չեն դատվելու...