«Սանիթեքը» սնա՞նկ կճանաչվի. «Ժամանակ»


10:59 , 3 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Արդշինբանկի» աշխատակիցները գույքագրում են իրականացնում «Սանիթեք» ընկերությունում՝ հաշվառելով ավտոմեքենաները, օժանդակ տեխնիկան և նույնիսկ ձմեռվա համար ձեռք բերված տեխնիկական աղը:

«Սանիթեքի» վարկային պարտավորությունը «Արդշինբանկի» նկատմամբ կազմում է 8 մլն դրամ, և բանկը, հավանաբար, պատրաստվում է «Սանիթեքի» սնանկացմանը: Այս բանկի անունը կապվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: