ՍԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած խորհրդատվական կարծիք ստանալու դիմումն ընդունվել է վարույթ


10:13 , 3 հոկտեմբեր, 2019
Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»։