Շնորհակալություն, տղանե՛ր. ձեր մեկնաբանությունների շնորհիվ շատ բաներ են մեզ համար պարզ դառնում: Այժմ, երբ արդեն լսել ենք ձեր կարծիքը մեր ընկերուհիների վերաբերյալ, հանգիստ խղճով կարող ենք հակադարձել` քննադատության ենթարկելով ձեր «իդեալական» ընկերներին:

Ըստ նրա՝ ընկերուհիներս այնքան արագ են խոսում, որ նրանց շրջապատում իրեն պատերազմական գոտում է զգում:

Ջուլի Լ.

Նա ասաց, որ քոլեջի իմ սենյակակցուհիների շնորհիվ մի օր մեր հարաբերությունները փլուզվելու են:

Զոի Դ.

Աննրբանկատորեն ասաց, որ ընկերուհիս տղամարդու պես խիտ մազածածկույթ ունի:

Էմիլի Փ.

Ընկերուհիս հանդիպում է տարիքով տղամարդու հետ: Ըստ ամուսնուս` նա ապրում է այդ տղամարդու հովանու տակ` հաշվենկատորեն հույս փայփայելով, որ շուտով վերջինս շունչը կփչի:

Քրիսթի Վ.

Ընկերուհիներիս հետ «աղջկական խնջույքի» էի մեկնում, երբ նա բղավեց. «Հուսով եմ` ձեր «այն օրերը» չեն փչացնի ամեն ինչ»:

Ալի Կ.

Նա հարցրեց ինձ՝ արդյոք աղջկական հավաքույթների ժամանակ համբուրվում ենք շուրթերով:

Իվետա Մ.

Ընկերուհիս կենդանական պրինտով դաջվածք էր արել, և նա չհապաղեց արձագանքել. «Կարծես հովազի կաշի քաշած լինի վրան»:

Ջինա Դ.

Ասացի նրան, որ պատրաստվում եմ մի նորաբաց շքեղ ակումբ գնալ ընկերուհուս՝ Ջեննայի հետ, իսկ նա հարցրեց. «Նման վայրեր հաճախելու համար գեղեցիկ լինելը պարտադիր պայման չէ՞»:

Ռեյչել Գ.

Ասացի նրան, որ ցանկանում եմ այցելել ընկերուհուս, ինչին հետևեց նրա պատասխանը. «Տնային տնտեսուհիների գիշե՞ր: Օ՜հ, այո՛, հեռուստասերիալ դիտելը միակ բանն է, որին երբեք չեք դավաճանում...»:

Վիկի Ֆ.

Նա բղավեց. «Այս ի՞նչ գիրուկների հետ ես ընկերացել Facebook-ում»:

Էշլի Ի.