«Փայլատակում» ֆիլմի կացինը վաճառվել է 200 հազար դոլարով


04:47 , 3 հոկտեմբեր, 2019

Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» դասական սարսափ ֆիլմում Ջեք Նիկոլսոնի հերոսը կոտրում է դուռը մտնելու համար սենյակ, որտեղ թաքնված էին իր կինն ու որդին, Լոնդոնում աճուրդում վաճառել են 200 հազար դոլարով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Նշվում է, որ հանրաճանաչ լոտի վերջնական գինը Entertainment Memorabilia Live Auction կինոյի և հեռուստատեսության հուշանվերների տարեկան աճուրդում չորս անգամ ավելի բարձր էր, քան նշված էր:

Կացնի բարձրությունը մոտ մեկ մետր է, այն ունի փայտե բռնակ և մոտ 30 սանտիմետր երկարություն: Իրը գերազանց վիճակում է, նրա վրա միայն մի քանի քերծվածք է, որ մնացել է ֆիլմի նկարահանումից հետո։