Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին` Քայլի Ջեները, մենակ է մնացել


02:41 , 3 հոկտեմբեր, 2019

Աշխարհh ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ ձեռնարկատեր Քայլի Ջեները, հեռացել է իր զուգընկերոջից՝ ռեփ-կատարող Թրեւիս Սքոթից: Այդ մասին հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներ։

Ջեները եւ Սքոթը որոշում են ընդունել խզել երկու տարի շարունակվող հարաբերությունները: Ինչպես գրում է հրատարակությունը, վերջին անգամ երիտասարդներին միասին տեսել են օգոստոսի վերջին՝ Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Մոնիկայում հանգստանալու ժամանակ, որտեղ նրանք տոնել են Քայլիի ծննդյան օրը: Նրանք միասին ժամանակ են անցկացրել իրենց ընդհանուր դստեր՝ Սթորմիի, ընտանիքի եւ ընկերների հետ: Սակայն նաեւ նշվում է, որ հայտնիները վերջնականապես չեն բաժանվել, այլ «դադար են վերցրել»:

Նրանք կշարունակեն միասին դաստիարակել երեխային: