Չբացահայտված գաղտնիքներ, որոնք մինչև այսօր շատերի մոտ հարցեր են առաջացնում


05:03 , 3 հոկտեմբեր, 2019
Դյատլովի արշավախմբի կործանումը

Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է եղել 9 ուսանողների մահվան պատճառը։ 1959 թվականի սկզբին Իգոր Դյատլովի գլխավորությամբ նրանք դահուկներով արշավ սկսեցին Ուրալի հյուսիսում գտնվող Հոլատչախլ լեռան մոտակայքում։ Փետրվարի 2-ի գիշերը ողջ արշավախումբը զոհվում է անհայտ պատճառով։ Ոմանք պատմում են այդ շրջանում ռազմական գաղտնի փորձարկումների մասին, ոմանք մահվան պատճառը համարում են ձնահյուսը, տեղի բնակիչներն էլ հավատում են, որ մանսին է վրեժխնդիր եղել։

Մսային անձրև

1876 թվականի գարնանային մի օր Կենտուկի նահանգում երկնքից սկսում է տեղալ մսային անձրև։ Ամեն դեպքում ականատեսներին այդպես էր թվում։ Ոմանք այդ միսը համտեսելուց հետո պատմել են, որ այն բավականին համեղ է եղել։

Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ անձրևի պատճառը գորշանգղերն են, որոնց բերանից էլ այդ մսերը ընկել են։ Իրականում դժվար է պատկերացնել, սակայն դեռևս այլ բացատրություն չկա։

Երկաթե դիմակով անհայտ

Հայտնի պատմություն է առեղծվածային կալանավորի մասին, ով ստիպված է եղել փակել իր դեմքը երկաթե դիմակով։ Նրա մասին գրել է Դյուման, նաև նկարահանվել է ֆիլմ։

Սակայն 300 տարի անց էլ մենք չենք կարող վստահաբար ասել, թե ով է եղել այդ կալանավորը։

Սպանություն Հենտերկայֆեկ խրճիթում

Այն տեղի է ունեցել 1922 թվականին։ Անհայտը սպանել է խրճիթի 6 բնակիչներին։ Բոլորը՝ Գրուբեր ընտանիքի 5 անդամները և տան աշխատողը, դաժանորեն սպանվել են բրիչով։ Սպանությունից հետո հանցագործը մի քանի օր ապրել է այդտեղ, այնուհետև՝ անհետացել։ Նրան այդպես էլ չեն հայտնաբերել, պաշտոնապես հետաքննությունը դեռ շարունակվում է։

Այս դրվագը համարվում է Գերմանիայի քրեական պատմության ամենաառեղծվածային հանցագործություններից մեկը։

Տարօրինակ աղմուկ

Այն լսում են երկրագնդի տարբեր անկյունների շատ բնակիչներ։ Գիտնականները չեն կարողանում պարզել, թե որտեղից է գալիս այն։ Ոմանք նշում են, որ այդ աղմուկը Երկիրն է հանում. նրա ձայները զգուշացնում են մոտեցող աշխարհի վերջի մասին։