Հայտնի մարդիկ, ովքեր անհետ կորել են, և մինչև այսօր նրանց անհետացման առեղծվածը բացահայտված չէ


01:08 , 3 հոկտեմբեր, 2019
Քոնի Քոնվերս

Քոնի Քոնվերսը 1950-ական թվականներին հայտնի կոմպոզիտոր և կատարող էր։ Նա հաճախ էր ելույթներ ունենում Նյու Յորքում, սակայն այդպես էլ չկարողացավ մեծ ճանաչում գտնել։ 1970-ական թվականներին երգչուհին ծանր մասնագիտական ճգնաժամ ունեցավ, որի պատճառով ընկավ դեպրեսիայի մեջ։ 1974 թվականի օգոստոսին նա մի շարք նամակներ է գրում ընտանիքի անդամներին և ընկերներին, որտեղ հիշատակում է այլ վայրում նոր կյանք սկսելու իր ցանկության մասին։

Հարազատները կարծում էին, որ աղջիկը միայնակ ճանապարհորդության է մեկնելու, սակայն նամակները հասցեատերերին հասցնելու պահին նա հավաքում է իր բոլոր իրերը և մեկնում անհայտ ուղղությամբ։

Ռիչի Էդվարդս

Ռիչի Էդվարդսն անգլիացի երաժիշտ է և 1990-ական թվականներին բավականին հայտնի Manic Street Preachers ալտերնատիվ-ռոք խմբի կիթառահարը։ Էդվարդը, ինչպես և շատ այլ ռոք-երաժիշտներ տառապում էր դեպրեսիայով և անորեքսիայով։ Ռիչիի անհետանալու մասին հայտնի է դարձել 1995 թվականի փետրվարի 1-ին՝ այն օրը, երբ խումբը պետք է մեկներ ԱՄՆ։ Առավոտյան ժամը 7-ին երաժիշտը լքել է հյուրանոցի իր համարը, որպեսզի մեկնի օդանավակայան՝ խմբի հետ հանդիպելու համար։ Սակայն նա այդպես էլ չի հայտնվել։ Ճանապարհորդությունը չեղարկվելու վտանգի առաջ է կանգնում, և խումբը սկսում է փնտրել Ռիչիին, սակայն ապարդյուն։

Անհետացումը շատ տարօրինակ է, քանի որ հաջողվել է պարզել, որ Ռիչիին մի քանի անգամ տեսել են անսպասելի վայրերում՝ մեկ անձնագրային բաժնում, մեկ Նյուպորտում գտնվող տաքսիների կայանատեղիում, մեկ էլ Հյուսիսային Վյու կայարանի տեխնիկական սպասարկման սրահում։ Երաժիշտին փնտրելու գործընթացը շարունակվել է 10 տարի։ 2008 թվականի նոյեմբերի 23-ին Ռիչին պաշտոնապես ճանաչվել է մահացած։

Անտուան դե Սենթ-Էկզյուպերի

Անտուան դե Սենթ-Էկզյուպերին ֆրանսիացի հայտնի գրող է, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։ 1944 թվականի հուլիսի 31-ին Կորսիկա կղզուց հետախուզական ինքնաթիռ օդ բարձրացավ գրողի ղեկավարությամբ։ Օդաչուի առաջադրանքը Ալեպ շրջանում օդային նկարահանումներ իրականացնելն էր, սակայն ինքնաթիռն այդպես էլ չի վերադառնում և հայտնվում է անհետ կորածների ցանկում։

2008 թվականին հետազոտողները, ովքեր շարունակում էին փնտրել գրողին, կարողանում են գտնել գերմանացի օդաչու Հորսթ Ռիպերտին, ով, ինչպես պարզվել է, վթարի է ենթարկել գրողի ինքնաթիռը։ Ըստ Ռիպերտի խոսքերի՝ 1944 թվականի հուլիսի 31-ին նա ֆրանսիական տարբերանշաններով ինքնաթիռ է հայտնաբերել և որոշում է կայացրել հարձակվել։ Գերմանացի օդաչուն տեսել է, թե ինչպես է խոցված հակառակորդն ընկնում ծովը։

Ամելիա Էրհարթ

Ամելիա Մարի Էրհարթը ինքնաթիռով թռիչքների առաջնամարտիկներից է և գրող։ Նա եղել է առաջին կին օդաչուն, ով 1928 թվականին հատել է ողջ Ատլանտյան օվկիանոսը։ 1937 թվականին Ամելիան որոշում է օդաչու Ֆրեդ Նուանի հետ միասին շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել։ Օդաչուներին հաջողվում է անցնել ճանապարհի մեծ մասը։ Վերջնական նպատակին հասնելու համար նրանց մնում էր Խաղաղ օվկիանոսի վրայով անցնել ևս 11 հազար կմ։

Սակայն որոշ ժամանակ անց ինքնաթիռն անհետանում է բոլոր ռադիոլոկացիոն կայաններից։ Ըստ մասնագետների՝ եղել է վատ եղանակային պայմաններ, վառելիքը նույնպես ավարտվել է, իսկ ռադիոկապը աշխատել է ընդհատումներով։ Ինքնաթիռը փնտրել են ավելի քան 2 շաբաթ, սակայն ապարդյուն։ Ամելիիի անհետացումը բազում շշուկներ է առաջացնում, ոմանք անգամ կարծում էին, որ նրան առևանգել են ճապոնացիները։ Սակայն Թենեսիի համալսարանի հետազոտողները պնդում են, որ 1940 թվականին Նիկումարորո կղզում հայտնաբերված մնացորդներն, ամենայն հավանականությամբ, պատկանում են հայտնի օդաչուին։