Գործադիրը քննարկում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցը


19:23 , 2 հոկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական միության հետ քննարկում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված ունենք բանակցություններ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական միության հետ: Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցն է քննարկվում, և շատ մոտ ապագայում նաև այդ հատվածի հետ կապված կունենանք որոշակի հստակություն»,- նշեց Ավինյանը: