15:07 , 2 հուլիս, 2013
49 -ամյա Սանդրա Բալոկը խոստովանել է, որ այժմ իր ողջ ուշադրությունը կենրոնացած է որդու՝ Լուրյի վրա, իսկ ժամադրությունների համար չի մնում ոչ ուժ, ոչ էլ ժամանակ:
«The Age»-ին տված հարցազրույցի ժամանակ Սանդրան պատմել է, որ դեռևս իր կողքին չի պատկերացնում ոչ մի տղամարդու, բացի 3-ամյա որդուց: Եվ այդ ո՞ր տղամարդը կդիմանա նրա միայնակ մոր անհանգիստ կյանքին. դա է պատճառը, որ շատ տղամարդիկ նրան շրջանցում են և ժամադրության չեն կանչում:
Դերասանուհին համոզված է, որ դա ժամանակավոր իրավիճակ է, և նրա անձնական կյանքը կկարգավորվի, երբ որդին մեծանա:
«Նա դեռ շատ փոքր է, և մի օր իրավիճակը կփոխվի: Սակայն այսօր իմ օրը գրանցված է րոպեներով և բաղկացած է շատ կարևոր գործերից՝ կերակրել երեխային, մարզանքներ լողավազանում»,-պատմում է Սանդրան:
Փորձելով հասցնել ամեն ինչ և ամենուր՝ դերասանուհին երբեմն մոռանում է հետևել իր արտաքինին:
«Աշխատանքով լի օրվա վերջում (իսկ դա լինում է ժամը 8-ից հետո) ես այնքան վատ տեսք ունեմ, տղամարդկանցից ո՞ր մեկը կցանկանա ինձ ժամադրության կանչել: Սակայն, երբ այս գերլարված վիճակն անցնի, ո՞վ գիտե` ինչ կպատահի»,-անկեղծանում է դերասանուհին:
Նշենք, որ Սանդրա Բալոկի վերջին սիրավեպն ավարտվել է 2010 թվականին, երբ Ջեսսի Ջեյմսի հետ 5 տարվա ամուսնությունից հետո նա ամուսնալուծվեց:

