«Կորուսյալները» ռոբինզոադա ժանրի ամերիկյան կրոնական հեռուստասերիալ է, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների դափնեկիր։ Ֆիլմում պատմվում է «Օշեանիկ Էյրլայնս» ավիաընկերության 815 չվերթի՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաք ուղևորվող ինքնաթիռի վթարից հետո օվկիանոսում հանելուկներով և գաղտնիքներով լի կղզում հայտնված և ողջ մնացած ուղևորների պատմությունը։