Միֆեր տեխնոլոգիաների մասին, որոնց մինչ օրս հավատում են մարդիկ, հատկապես՝ մեծահասակները


21:00 , 2 հոկտեմբեր, 2019

Տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի բաղկացուցիչ մասը, սակայն դա չի նշանակում, որ մենք դրանց մասին ամեն ինչ գիտենք։ Անգամ մեր օրերում գոյություն ունեն գաջեթների մասին միֆեր, որոնց մենք կուրորեն հավատում ենք։ Ժամանական է եկել ճշմարտությունն իմանալու։

Միֆ. եթե հեռախոսը լիցքավորման թողնենք ողջ գիշեր, ապա այն կհանգեցնի մարտկոցի վնասման։

Իրականություն. սմարթֆոների մարտկոցներում կան չիպեր, որոնց հիմնական գործառույթը 100%-իվ ավելի լիցքավորման կանխարգելումն է։ Երկար ժամանակահատվածի ընթացքում ջերմության բարձրացումը կարող է կրճատել մարտկոցի ծառայման ժամկետը, սակայն սա չի նշանակում, որ ողջ գիշեր հեռախոսը լիցքավորման թողնելը դրան է հանգեցնում։ Դեպքերի մեծ մասում, եթե լիցքավորումից առաջ լիցքավորումը հասցնենք 0%-ի, մարտկոցը կընտելանա երկար ժամանակ լիցքավորման թողնելուն։

Միֆ. ինչքան շատ մեգապիքսելներ ունի տեսախցիկը, այնքան որակյալ է ստացվում լուսանկարը։

Իրականություն. մեգապիքսելները չէ, որ բարձրացնում են լուսանկարի որակը։ Այստեղ բանալի տարրը հեռախոսի սենսորն է։ Այն աշխատում է որպես տեսախցիկի «պաշտպանիչ շերտ» և թույլ է տալիս լույսին ներթափանցել դրա մեջ։ Լույսը փոխակերպվում է էլեկտրոնային ազդանշանի, որից հետո սենսորն այն մշակում է բարձրորակ լուսանկար ստանալու համար։ Եթե օգտագործում եք վատ տեսախցիկ և մեծ թվով մեգապիքսելներ ունեցող վատ օբյեկտիվ, ապա Ձեր լուսանկարները ցածրորակ կստացվեն։

Միֆ. գազալցակայաններում հեռախոսի օգտագործումը կարող է հանգեցնել հրդեհի։

Իրականություն. նման ոչ մի դեպք երբևէ չի գրանցվել։ Գազի այրման համար բարձր ճնշում է հարկավոր։ Բջջային հեռախոսի մարտկոցի ճնշումը սովորաբար բավականին փոքր է, այդ իսկ պատճառով հարկ չկա անհանգստանալու, որ այն կարող է պայթյունի պատճառ դառնալ։

Միֆ. համակարգչի աղբամանից ֆայլերը մշտապես չեն ջնջվում։

Իրականություն. աղբամանից ֆայլերի ջնջումը նշանակում է, որ դրանք ջնջվում են միայն ընդհանուր ֆայլերի ցանկից, որոնք գտնվում են համակարգում։ Անգամ երբ թվում է, թե ֆայլի տվյալները ջնջվել են համակարգչից, նրանք իրականում դեռ այնտեղ են։ Յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ վերականգնել ֆայլերը, որոնք ջնջվել են։

Microsoft-ն առաջարկում է անվճար Sdelete ծրագիր, որը կանխարգելում է տվյալների վերականգնման հնարավորությունը։

Միֆ. օդանավակայաններում ռենտգենյան սկաներները վնասակար են առողջության և սարքերի համար։

Իրականություն. դրանք ոչ մի վնաս չեն հասցնում, քանի որ ռենտգենյան ճառագայթման չափազանց փոքր չափաբաժին են պարունակում։ Այն հեռանում է մաշկի վրայից և չի անցնում օրգանիզմ։ Ռադիացիայի նման ցածր քանակը վտանգավոր չէ։