Առաջարկվում է մասնավորեցումից հանել Մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը


16:17 , 2 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցումից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը։

«Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը: Ժամանակին այս կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: Այնտեղ մոտավորապես 2.3 հա տարածք կա, որի մեծ մասը հաստաբուն ծառեր են»,- նշեց Զեյնալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: