Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթնաժողովը


14:40 , 2 հոկտեմբեր, 2019

Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթնաժողովը:

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Ռուհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը փորձեց վերականգնել (ապարդյուն) հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որ կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:

Բարձրաստիճան հյուրերն այցելելեցին Սերժ Սարգսյանի օրոք բացված «Թումո» կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցած օդանավակայանով մեկնեցին Երևանից: