Ամուսիններից մեկը դատական կարգով կարող է արգելել մյուսին մուտք գործել խաղասրահ. Քննարկվում է Վիճակախաղերի մասին օրենքը


12:03 , 2 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Խորհրդարանում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում մի շարք առաջարկություններ ընդունվել են ու ներառվել նախագծում:

Համաձայն դրանց՝ սահմանվել է, որ բուքմեյքերական գրասենյակի չափը 240 քառակուսի մետրից ավելի չպիտի լինի:

«Ընդունվել է նաև Արկադի Խաչատրյանի կողմից արված առաջարկը, որով խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատական վճռի հանգամանքը: Օրենքով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը դատական կարգով կարող է արգելել մյուսին մուտք գործել խաղասրահ», - ասաց Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: