Ռոնալդուն ՉԼ-ում խփել է 127-րդ գոլն ու տարել 102-րդ հաղթանակը․ նա շրջանցել է Մեսսիին ու Կասիլյասին


11:42 , 2 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է. 

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բայերի» հետ խաղում։

Թուրինցիները, հիշեցնենք, 3։0 հաշվով հաղթանակ են տարել։

34-ամյա պորտուգալացի հարձակվողի համար սա 127-րդ գնդակն է դարձել այս մրցաշարում։ 15 անգամ նա աչքի է ընկել ՄՅՈւ-ի կազմում, 105 անգամ՝ «Ռեալի», 7 անգամ էլ՝ «Յուվենտուսի»։

Ռոնալդուի մոտակա հետապնդողը Լիոնել Մեսսին է․ «Բարսելոնայի» 32-ամյա արգենտինացի հարձակվողը կատալոնական թիմի կազմում 112 գոլ է խփել ՉԼ-ում։

Ընդհանուր առմամբ, եվրագավաթներում Ռոնալդուի ակտիվում 130 գոլ կա, իսկ Մեսսիի կազմում՝ 115։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: