Կասեցվել է Իրանից Հայաստան ներմուծվող մեծաքանակ հավի ճտերի մուտքը


13:33 , 2 հուլիս, 2013

Կասեցվել է Իրանից Հայաստան ներմուծվող մեծաքանակ հավի ճտերի մուտքըԱգարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ: Այս մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Նշենք, որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին» հրամանը:

Այսպիսով, բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել: