
Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից: Դեղնուցներին դանակի ծայրով աղ ենք ավելացնում:

Լավ հարում ենք:

Ավելացնում ենք կաթ, հետո՝ ալյուր ու փխրեցուցիչ: Խառնում ենք, մինչև համասեռ դառնա:

Սպիտակուցները հարում ենք շաքարի հետ, մինչև սպիտակ փրփուրի վերածվի:

Սպիտակուցը զգուշորեն լցնում ենք խմորի մեջ: Ձեռքի հարիչի օգնությամբ դանդաղ շարժումներով հարում ենք:

Բուսայուղը կամ հալեցրած կարագն ավելացնում ենք խառնուրդին: Թեթևակի խառնում ենք:

Առանց հապաղելու թխում ենք տաքացրած տապակում առանց յուղի: Հենց նրբաբլիթի մակերեսին փուչիկներ հայտնվեն, կարելի է շրջել:

Ստացվում են փքուն, օդեղեն ու շատ համեղ փանքեյքներ:

Նշված քանակով բաղադրիչներից ստացվում է 10-12 նրբաբլիթ:
