Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին քննարկել են Հորմուզի նեղուցում անվտանգության հարցով Իրանի նախաձեռնությունը, ասվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում:
«Իրանի և Ռուսաստանի նախագահները … քննարկել են մեր երկրի նախագահի Նյու Յորք կատարած վերջին այցի ընթացքում ներկայացրած ծրագիրը, որը հայտնի է որպես «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախագահական բանակցությունների մյուս թեմաները երկկողմ հարաբերություններն էին, ինչպես նաև միջուկային գործարքը:
Ռոհանին հավելել է, որ Հորմուզյան նախաձեռնության նպատակը, ի թիվս այլնի՝ էներգետիկ ռեսուրսների անվտանգության ապահովումն է, ինչպես նաև նավթի ազատ փոխադրումը նեղուցով:
Իր հերթին, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է միջուկային գործարքին, նշելով, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի համաձայնագրի կողմերը լիովին կատարեն այն: