Շտապ. Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ


00:38 , 2 հոկտեմբեր, 2019

Hayeli.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է: ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, ՌԴ նախագահը այցելել է Թումո կենտրոն, տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ քիչ առաջ, տեղի ունեցած ճաշկերույթից հետո, ՌԴ դեսպանատանը հանդիպել են նախագահ Վ. Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը: Նրանք զրուցել են, թեյ խմել:

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց: