Շոտլանդացի գիտնականները նշել են աշխարհի վերջի նոր ժամկետ


13:25 , 2 հուլիս, 2013

Շոտլանդացի գիտնականները կարծում են, որ աշխարհի վերջը կլինի միլիարդ տարի հետո՝ գրում է բրիտանական Metro պարբերականը: Նման հայտարարությամբ են հանդես եկել Սենտ Էնդրյուսի համալսարանի փորձագետները: 


Նրանց հետազոտության մեջ ասվում է, որ մոլորակի կործանման պատճառը կլինի այն, որ «մաշված» Արեգակը կդառնա ավելի թեժ: 

Բացի այդ՝ գիտնականները պնդում են, որ Երկրի մթնոլորտոմ կլինի չափազանց քիչ ածխաթթու գազ: Ուժեղացող շոգի հետևանքով անձրևաջրերում կսկսվեն ռեակցիաներ, ինչը կհանգեցնի բույսերի և հետևաբար՝ մարդկանց ու կենդանիների մահվան՝ ենթադրում են մասնագետները: