Google-ը կօգնի մենակ թափառել Վերսալում


00:00 , 2 հոկտեմբեր, 2019

Վերսալի պալատում մենակ, առանց բազմաթիվ զբոսաշրջիկների շրջելու հազվադեպ հնարավորություն է ստեղծվել HTC Vive-ի և Oculus Rift-ի VR սաղավարտներ ունեցողների համար շնորհիվ Google-ի։ Որոնողական համակարգը թանգարանի վարչության հետ համատեղ ստեղծել է Լյուդովիկոս XIV-ի պալատում վիրտուալ էքսկուրսիայի հավելված, տեղեկացնում է Vesti-ն։

Նախագծի համար նկարահանվել և մանրամասն եռաչափ օբյեկտների են փոխակերպվել 21 սրահների ինտերիերները՝ 36 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով (ներառյալ պատերը և առաստաղները)։ Թվայնացվել են նաև շատ կտավներ ու քանդակներ, որոնք VR սաղավարտների օգտատերերը կկարողանան դիտել շատ մանրամասն։

Տվյալները զբաղեցրել են մոտ չորս տերաբայթ։ Հավելվածում կարելի է այցելել թագավորի և թագուհու առանձնասենյակներ, Թագավորական օպերային թատրոն, Թագավորական ժամատուն, Հայելային դահլիճ և պալատի այլ մասեր։ Հավելվածը Windows-ի համար հասանելի է անվճար, Steam պլատֆորմում։