Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից


15:57 , 1 հոկտեմբեր, 2019

Մատենադարանի մոտ այսօր միացա «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ցույցին։ Նպատակը՝ մեր երկրում Սորոսի վաստակների ապազգային և պետականակործան գործունեության դադարեցումն է։ Վստահ եմ՝ լավ գիտեք՝ ինչի մասին է խոսքը։

Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից։ Նրանք ձգտում են ոչնչացնել մեր եկեղեցին, մեր արժեքները, մեր կենսակերպը, մեր դիմադրողականությունը, մեր պետությունը... Ամեն օր նպատակաուղղված աշխատում են այդ ուղղությամբ ու ամեն օր մեծ ու փոքր հաղթանակներ ունենում այդ գործում։ Լռելն այլևս անհնար է, սպասելը՝ նույնպես։ Գործել է պետք, սիրելի ընկերներ։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։ Ուշքի եկեք, սթափ աչքերով նայեք ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, և ամեն ինչ շատ արագ կհասկանաք։

Սիրելի ընկերներ, խնդրանքս մեկն է․ անտարբեր մի եղեք։ Հանդիսատես մի եղեք։ Կողքից աջակցող մի եղեք։ Միացեք ու գործեք։ Սա մեր երեխաների Հայրենիքն է։ Սա նրանց Հայաստանն է։ Իրավունք չունենք զրկելու նրանց այդ ժառանգությունից։ Ոչ ոք դա մեզ չի ների։ Երբեք չի ների։