Արեւելքի ամենագեղեցիկ քաղաքները


10:55 , 2 հուլիս, 2013

Լահոր

Պակիստանի երկրորդ քաղաքն է, ունի ավելի քան 7 մլն. բնակչություն: Համաձայն լեգենդի` քաղաքի հիմնադիր համարվում է Ռամա աստծո որդի Լավը: Փենջաբական ասածվածքն ասում է. «Նա, ով չի տեսել Լահորը, դեռ չի ծնվել»: Լահորի մասին պատմում են, որ այն անկրկնելի գեղեցիկ ճարտարապետությամբ եւ արեւելյան կոլորիտով քաղաք է:

 Ամման

Հորդանանի մայրաքաղաքը երկրի տնտեսական եւ մշակութային կենտրոնն է: Հնագույն ժամանակներում կոչվել է Ռաբբաթ-Ամմոն եւ եղել է Ամմոնական թագավորության մայրաքաղաքը: Ամմանից դեպի Մեռյալ ծով հեռավորությունը կազմում է 35կմ, իսկ դեպի Միջերկրական ծով` 110կմ:

 Հոնգկոնգ

Ասիայի տնտեսական խոշորագույն կենտրոններից մեկն է ու գեղեցկագույն քաղաքներից մեկը: Հոնգկոնգը մինչեւ 1997 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, այսօր գտնվում է Չինաստանի կազմում, սակայն ունի հատուկ կարգավիճակ եւ օժտված է լայն ինքնավարությամբ: Հոնգկոնգում են նկարահանվել մեզ հայտնի չինական լավագույն կինոնկարներից շատերը:

 Աբու Դաբի

Այս քաղաքը երբեմն կոչում են «Մերձավոր Արեւելքի Մանհեթթեն»: Այն ժամանակներից սկսած, ինչ Արաբական Միացյալ Էմիրություններ աննախադեպ վերելք ապրեց, այդ պետության մայրաքաղաքը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն քաղաքներից մեկը, Դուբայի հետ միասին:

 Բանդար Սերի Բեգավան

Բրունեյ քաղաք-պետության մայրաքաղաքը գտնվում է Կալիմանտան գեղատեսիլ կղզու վրա: Անկրկնելի գեղեցիկ ու խաղաղ քաղաք է, որտեղ շատ են մզկիթները, պալատները եւ թանգարանները: Բանդար Սերի Բեգավանը բառիս բուն իմաստով արքայական քաղաք է, ինչի մասին վկայում է նույնիսկ նրա անունը, որը մալայերենից թարգմանվում է որպես «Նրա Պայծառափայլության քաղաքը»` ի պատիվ Բրունեյի նախկին սուլթանի:

 Հանոյ

Վիետնամի մայրաքաղաքը համարվում է աշխարհի 20 մեծագույն քաղաքներից մեկը: Հանոյը ունի ավելի քան 1000 տարվա պատմություն, այն հիմնադրվել է 1010 թվականին կայսր Լի Թհայ Թոյի կողմից: Բացի այն, որ Հանոյը տարածաշրջանի ամենահզոր տնտեսություն ունեցող քաղաքներից մեկն է, այն նաեւ համարվում է շատ զբոսաշրջիկների կողմից: Հայտնի է իր բազմաթիվ տեսարժան վայրերով, որոնցից մեկն է Վիետմանի առաջին համալսարանը` Գրականության տաճարը:

 Երուսաղեմ

Երուսաղեմը սրբազան քաղաք է համարվում հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների համար` դա բոլորը գիտեն: Կարեւորագույն քաղաքներից մեկը մարդկության պատմության մեջ, Երուսաղեմը մինչ օրս շարունակում է «աշխարհի կենտրոնը» մնալ, այս քաղաք ամեն տարի ուխտագնացության են մեկնում միլիոնավոր հավատացյալներ` հիանալու համար նրա խորհրդավորությամբ, հանգստությամբ եւ գեղեցկությամբ:

 Թայբեյ 

Թայվանի (կամ Չինական հանրապետության) մայրաքաղաքը եւս, ինչպես Հոնգկոնգը, համարվում է Ասիայի ամենազարգացած քաղաքներից մեկը: Թայբեյը հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր շինություններից մեկը` «Թայբեյ 101»-ը: Թայվանի տնտեսական, արդյունաբերական եւ մշակութային խոշորագույն կենտրոնն է:

 Սամարղանդ

Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը համարվող Սամարղանդը 14-րդ դարում Լենկ Թեմուրի հսկայածավալ կայսրության մայրաքաղաքն էր: Իրավամբ այս քաղաքը ստացել է «Մշակույթների խաչմերուկ» անվանումը, Սամարղանդը հայտնի է իր հոյակերտ դամբարաններով եւ մզկիթներով, որոնցից մեկն էլ հենց Լենկ Թեմուրի դամբարանն է:

 Ռաբաթ

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթը երկրի մշակութային կենտրոնն է (տնտեսական կենտրոնը Կասաբլանկան է) եւ թագավորական նստավայրը: Քաղաքի հիմնադրման տարեթիվ համարվում է 1146 թվականը, երբ զորավար Աբդալ Մումինը Ատլանտյան օվկիանոսի ափին ամրոց կառուցեց: Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ թանգարաններով ու տաճարներով, որոնցից շատերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Սիրում եմ Արեւելքը ©