10:41 , 2 հուլիս, 2013
Հուլիսի 1-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, վարչությունների պետերն ու բաժինների ղեկավարները, քննարկվեցին ընթացիկ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Անդրադառնալով հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի` Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ համայնքներում բարձրացված խնդիրներին՝ մարզպետը քաղաքաշինության վարչությանը hանձնարարեց ուսումնասիրել և զեկուցել Իջևանի տարածաշրջանի Վերին Ծաղկավան համայնքում նախակրթարան բացելու հնարավորությունները:
Փոխվարչապետի այցի ընթացքում Սարիգյուղում որպես առաջնահերթություն բարձրացվել էր խմելու ջրի հարցը, որի լուծման համար տարբերակ էր առաջարկվել ինքնահոս եղանակով գյուղ խմելու ջուր բերելը: Մարզպետը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց կատարել խմելու ջրի որակի ստուգում և զեկուցել:
Խոսելով մարզում ստեղծված գյուղացիական կոոպերատիվներից՝ մարզպետը հանձնարարեց գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությանը և տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնին զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար լուսաբանել կառույցի աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ