Ռուսաստանում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան


18:44 , 30 սեպտեմբեր, 2019

News.am-ը գրում է․

Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա որդին` Գուրգեն Առաքելյանը:

«Փոխադրումը տեղի կունենա 1-2 ամսից, որոշակի գործընթաց կա փոխադրման հետ կապված, որը չի ավարտվել»,-ասաց նա:

Նշենք, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ