Մեգան Մարքլի կիսամերկ զարմիկին ձերբակալել են Հոլիվուդում


21:16 , 30 սեպտեմբեր, 2019

Հոլիվուդում ձերբակալվել է Մեգան Մարքլի զարմիկը, հայտնում է TMZ պորտալը:

Նշվում է, որ տղամարդը եղել է անմեղսունակ վիճակում, գրեթե մերկ և անհասկանալի արտահայտություններ է բղավել. նրա վրա միայն ոչ մեծ սրբիչ է եղել:

Թոմաս Դուգլիին ձերբակալել են փախուստի փորձ կատարելիս: Ոստիկանները նրան գետնին են տապալել և ոլորել ձեռքերը, տղամարդը փորձել է դիմադրել և վնասել է իրավապահներից մեկին: Ոստիկանությունում նշել են, որ Դուգլին ձերբակալության ժամանակ եղել է թմրանյութերի ազդեցության տակ:

Մարքլի զարմիկը սպասում է 25 հազար դոլարի չափով գրավի դիմաց ազատ արձակմանը: