Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ


18:35 , 30 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար: