Գիրացած Ռիհաննան՝ total black կերպարով՝ Փարիզում


20:01 , 30 սեպտեմբեր, 2019

Փարիզում անցկացվող Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Fenty նորաձևության ապրանքանիշի երեկույթը, որի հիմնադիրը 31-ամյա երգչուհի Ռիհաննան է։ Ինքը՝ սեփականատերը, ընտրել է total black կերպար․ սև կոստյում՝ oversize վերնաշապիկ և նեղ տաբատ։ Ռիհաննայի կերպարն ամբողջացրել է Balenciaga գոտի պայուսակն ու կարմիր շրթներկը։

Ռիհաննան նոր ոճով է։ Նա փոխել է սանրվածքը։

Միջոցառմանը Ռիհաննան հանդիսավոր կերպով հայտարարել է նոր հավաքածուի մեկնարկը, որը կվաճառվի սեպտեմբերի 12-ից բացառապես Փարիզի Fenty խանութում։ Այս լուրը նորաձևության բազմաթիվ սիրահարների համար անակնկալ էր, քանզի հավաքածուի մասին նախօրոք հայտարարված չի եղել։