Թուրք գիտնականը բանտում է հայտնվել քաղցկեղի ուսումնասիրության համար


18:21 , 30 սեպտեմբեր, 2019

Թուրք գիտնականը 15 ամսվա կալանքի է դատապարտվել պետականը գաղտնիքը բացահայտելու համար։ Սակայն հետազոտությունը պատվիրել է առողջապահության նախարարությունը։

Դրա ժամանակ գիտնականն անմխիթար արդյունքների է հանգել։ Նա հաշվարկել է, որ վատ էկոլոգիական իրավիճակի պատճառով Թուրքիայում ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով։ Այսպես՝ նա հայտնաբերել է պեստիցիդների, ծանր մետաղների և ածխածինների վտանգավոր կոնցենտրացիա սննդի և ջրի նմուշներում։

Արդյունքները ստանալուց հետո նա իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչ է արել։ Երբ նրա կոչերին չեն արձագանքել, գիտնականը հոդվածը հրապարակել է պարբերականներից մեկում։ Այդ ժամանակ նրան մեղադրել են պետական գաղտնիքը բացահայտելու մեջ։