Կնքելով այս համաձայնագիրը՝ մենք ոչ թե մեր արտադրողների համար ենք նոր հնարավորություններ ստեղծում, այլ ճիշտ հակառակը


16:52 , 30 սեպտեմբեր, 2019

Մի բան ասեմ՝ իմանաք։

Այսօր կամ վաղը Հայաստանի Հանրապետությունը կնքելու է Ազատ առևտրի համաձայնագիր Սինգապուրի հետ։ Անշուշտ, լավ է հնչում, բայց, ինչպես միշտ, կա մի հատ մեծ բայց․ Սինգապուրն աշխարհում այն եզակի երկրներից է, որն ապրաքների գրեթե 98 տոկոսի վրա ներմուծման ժամանակ չի կիրառում որևէ մաքսատուրք։ Բացառություն են կազմում մի քանի դեղորայքներ և մի քանի տեսակի խմիչքներ, մնացած բոլոր ապրանքների ներմուծման մաքսատուրքը զրո է։ Ստացվում է, որ, կնքելով այս համաձայնագիրը, մենք իրականության մեջ ոչ թե մեր արտադրողների համար ենք նոր հնարավորություններ ստեղծում, այլ ճիշտ հակառակը՝ իրենց համար դաշտ ենք բերելու նոր մրցակիցների, այս դեպքում՝ Սինգապուրից։

Ասեցի՝ սա այսօր գրեմ, որ վաղը համաձայնագրի մասին թմբկահարելուց առաջ մտածեն, թե ինչ են ասելու։