ԱՄՆ-ում գտել են 1901-ին անհետացած «ուրվական-նավը» (Photo)


16:05 , 30 սեպտեմբեր, 2019

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Վերին լճում հայտնաբերվել է Hudson նավը, որը ջրասույզ է եղել 1901-ին։ Տեղի բնակիչներն այն «ուրվական-նավ» են անվանել, հաղորդում է MRP News-ը։

Նշվում է, որ նավը գտել են ամռան կեսերին 250 մ խորության վրա, բայց այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել։

Նավը Դուլութ նավահանգստից դուրս է եկել 1901-ի սեպտեմբերի 15-ին, որից հետո անհետացել է ուժեղ փոթորկի պատճառով։