22:30 , 30 սեպտեմբեր, 2019Մարդկանց միայնությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ, բայց ինչ էլ որ լինի, բոլորս էլ մոտ մարդու կարիք ունենք: Երբեմն չենք էլ նկատում, թե ինչպես են բնավորության գծերը փչացնում նորմալ հարաբերությունները, բայց միայն մենք ենք մեր ճակատագրի տերը և միշտ կարող ենք իրավիճակը շտկել:
Բոլորս էլ ներքին ձայն ունենք, որը միշտ ասում է, որ չափազանք նիհար կամ էլ գեր ենք, չափազանց ծեր և քիչ գեղեցիկ ենք:
Հիմնականում ցածր ինքնագնահատականը հանգեցնում է մրցակցությունից վախի: Սա նշանակում է, որ շատ արագ եք հիասթափվում:
Իհարկե, բոլորս էլ գիտենք, թե ինչ է կոտրված սիրտը: Այդ անհաջող դեպքերից հետո էլ որոշել եք, որ այլևս ոչ ոք արժանի չէ ձեր ուշադրությանը:
Շատ մարդիկ անգիտակցաբար ձգտում են անառողջ հարաբերությունների: Այսպիսի մարդիկ ընտրում են նրանց, ովքեր զուրկ են զգացմունքներից:
Բծախնդրությունը լավ է, սակայն ոչ միշտ: Իդեալական մարդիկ չկան, դրա համար էլ ավելի ներողամիտ եղեք:
Տարիքի հետ համընթաց մարդիկ սիրում են լինել իրենց կոմֆորտ զոնայում և դուրս չգալ այդ շրջանակներից: Պետք է դուրս գալ այդ շրջանակներից և նոր կյանք սկսել:
Տարիքի հետ մենք ինչ-որ կանոններ ենք ստեղծում, որոնք վերաբերում են մեր կյանքին: Սակայն դրանք խոչընդոտներ են, որոնք թույլ չեն տալիս առաջ գնալ և անձնական կյանք ունենալ: Լսեք ձեր սրտին և երբեմն բացառություններ արեք: