Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը


12:44 , 30 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է. 

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է  Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից  հոկտեմբերի 4-ը։

Նստաշրջանում կարևոր իրադարձություններից է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը, որը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին։ Մակրոնը նաև կպատասխանի խորհրդարանականների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնչալինը կներկայացնի Նախարարների կոմիտեի աշխատանքները՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա նաև ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: