10:01 , 2 հուլիս, 2013
Բարև բառը «բարի» բառի գրաբարյան գործիական հոլովն է, որ նշանակում է «բարիով», այսինքն` ձեր բարևով դուք մարդկանց բարին եք ցանկանում:
Բարևի մեկ ձև էլ կա` «ողջույն»: Բառի արմատն է ողջ, որ նշանակում է «կենդանի, առողջ»: Փաստորեն ողջույնը նույնպես բարեմաղթություն է` մարդուն ցանկանում եք ողջություն, կենդանություն:
Իսկ հրաժեշտի համար գործածում ենք նաև «ցտեսություն» բառը, որը գրաբարյան կազմություն է «ց» նախդիրով և նշանակում է «մինչև»: Այսինքն` ցտեսություն նշանակում է մինչև տեսություն:
***
Հայոց լեզուն ամենից շատ փոխառություններ կատարել է իր դարավոր հարևանից` պարսկերենից, մոտ 1410 բառ` նվեր, նամակ, պատկեր, բժիշկ, աշխարհ, արձակ, արշավ, հրապարակ, շաքար, կապույտ և այլն:
***
Եկվորներ են նաև ծրար, կեղև, գուլպա, շաբաթ, թատրոն, եկեղեցի, տղա, կաթողիկոս, կլիմա, տաղանդ, տետր (հունարենից), բալ, գազար, հարիսա, մեխակ, նարինջ և քիմիա և այլն (արաբերենից):
***
Թեև հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է թուրք–թաթարական ցեղերի հարևանությամբ, նրանց դաժան լծի տակ, սակայն նրանցից առել է ամենաքիչ թվով բառերը` բեղ, երշիկ, տոպրակ, մեխ, դաբաղ, սվաղ, ղըռ և այլն:
***
Հետաքրքիր է, որ այլ լեզուներից փոխառնված մի շարք բառեր արտահայտում են ամբողջական հասկացություններ, որևէ բնագավառում կատարված նվաճումներ: Պատահական չէ, որ ֆրանսերենից են փոխառնված սալաթ, լիմոնադ, կոտլետ, պյուրե, կոստյում, էկրան, բալետ բառերը: Անգլիական են ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սպորտ, պիջակ, տանկ բառերը: Իտալական ծագում ունեն հատկապես երաժշտական տերմինները (եզրերը). օպերա, կվարտետ, ադաջո, արիա, բաս, տենոր, սոնատ և այլն:
Օտար լեզուներից հայոց լեզու ներմուծվել են ոչ միայն հասարակ անուններ, այլև անձնանուններ:
***
«Շաբաթ» նշանակում է հանգստանալ:
***
«Ղուրան» արաբերեն նշանակում է ընթերցարան:
***
Ամբողջական նյութը՝ այստեղ