Փաշինյանն անհրաժեշտ է համարում եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան


11:45 , 30 սեպտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովը լավ հարթակ է առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիների և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաների ճարտարապետության հաստատման վերաբերյալ տեսակետների փոխանակման համար, այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հուսով եմ, որ քննարկումների արդյունքների հիման վրա մենք կկարողանանք ավելի լավ գնահատել մեր հնարավորությունները և հստակցնել մեխանիզմները՝ հաղթահարելու այն արգելքները, որոնք խոչնդոտում են տարանցիկ միջանցքների և սխեմաների լիարժեք կայացմանը, մեզ համար նախանշել առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ամենաարդյունավետ մեթոդները», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում  Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական աճի համար:

Ամբողջ նյութը՝ այստեղ: