Ընդամենը 4 բաղադրիչ, և նոր վաննան պատրաստ է


11:43 , 30 սեպտեմբեր, 2019

Վաննայի մաքրման այս միջոցն ապացուցված է ոչ մեկ տնային տնտեսուհու կողմից:

Ձեզ պետք կգան ընդամենը չորս բաղադրիչներ, մի քիչ ժամանակ և… վայելեք արդյունքը:

Վաննան կլինի ինչպես նորը:

Ներկայացնում ենք վաննան մաքրելու հիանալի միջոց:

Ձեզ պետք կգան

  • Կալցինացված սոդա,
  • Կերակրի սոդա,
  • Սպիտակեցնող միջոց,
  • Քացախ։

Ինչ է պետք անել

1․ Խառնեք 2-ական ճաշի գդալ կալցինացված և կերակրի սոդա ու տրորեք դրանով խոնավ վաննան:

2․ 5-10 րոպե հետո վերցրեք 50 գրամ քացախ և 50 գրամ սպիտակեցնող միջոց և խառնեք իրար: Առանց առաջին շերտը մաքրելու լցրեք այս զանգվածը դրա վրա:

3․ Կես ժամ անց լվացեք, պարզաջրեք վաննան տաք ջրով:

Ինչպես նկատեցիք, քիմիա շատ քիչ քանակությամբ օգտագործվեց: Դա քիչ կարևոր չէ:

Ուշադրություն. խորհուրդ է տրվում այս գործընթացի ժամանակ կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ: