Հայկական արբանյակը պայթե՞լ է


09:52 , 2 հուլիս, 2013

Ինտերֆաքսը հայտնում է, որ Պրոտոն Մ հրթիռը, որը պետք է ուղեծիր հաներ ԳԼՈՆԱՍ-ի նավիգացիոն 3 արբանյակները, մեկնարկից 10 վայրկյան հետո պայթել է եւ ընկել Բայկոնուրի տարածքում: Պրոտոն Մ հրթիռի նախորդ արձակումը 2010-ին կրկին անհաջող էր անցել:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ էր վարում ռուսական ԳԼՈՆԱՍ-ի հետ՝ հայկական արբանյակ ուղեծիր հանելու համար: