ՀՀ ԶՈՒ-երում զորավարժությունները շարունակվում են (Photo)


09:25 , 30 սեպտեմբեր, 2019

Երեկ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է 1 ԲԿ զորմասեր։ Շրջայց կատարելով դաշտային զորավարժարանում՝ նախարարը առանձին-առանձին անցավ պահեստազորայինների վրանային ավանով, ուսումնական կետերով ու կրակային ուղեգծերով։ Պահեստազորայինները կրակային խնդիրներ էին կատարում հրաձգային գումարտակի բոլոր զինատեսակներից։

ԲԿ հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը նախարարին ներկայացրեց պահեստազորայինների տարբեր ստորաբաժանումների բարձր ներդաշնակվածությունը։