Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ կամ Արցախը պետք է տանք իրենց, կամ էլ պատերազմով են վերցնելու. Կարեն Հովհաննիսյան


13:53 , 29 սեպտեմբեր, 2019
Ադրբեջանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում:
Նա կրկին պնդել է այն թեզը, որ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է , որի պատճառն Արցախն է: Նա այս շեշտադրմամբ Արցախին և Արցախահայությունը դուրս է թողնում լուսանցքից: Այնուհետև այն շեշտադրումներով, որ արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները , ինչպես նաև ԱԳՆ-ները, ուղիղ կապի մեջ են, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել , և որ այսպես երկար շարունակվել չի կարող, ուղիղ հասկացվում էր նրա մասին, որ պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմի հնարավոր սկսման դեպքում նա կրկին մեղադրում է Հայաստանին, ասելով, որ Հայաստանը չի գնում կառուցողական ճանապահով:
Էլմար Մամեդյարովը ակնարկեց նաև Մինսկի խմբի անարդյունավետ լինելու մասին, այսպիսով փորձելով ճանապարհ բացել այլ , իրենց ավելի ձեռնտու երկրների ներգրավմամբ , մասնավորապես Թուրքիա, նոր միջնորդ խմբի ձևավորման համար: Ըստ էության , Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ կամ Արցախը պետք է տանք իրենց, կամ էլ պատերազմով են վերցնելու :