Armeniasputnik.am-ը գրում է․
Հնդկաստանում ոչ բարենպաստ եղանակը ջրհեղեղի և սողանքների պատճառ է դարձել. աղետի հետևանքով տասնյակ բնակիչ է մահացել:
Հնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Հնդկաստանի արևելքում վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են տեղացել։ Անձրևների պատճառով չեղարկվել են մի շարք թռիչքներ:
Ութար Պրադեշի կառավարությունը կարգադրել է մահացածների ընտանիքներին` որպես փոխհատուցում 6 հազար ԱՄՆ դոլար վճարել:
Ըստ կանխատեսումների՝ այս շրջանում ոչ բարենպաստ եղանակային պայմանները կշարունակվեն ևս մի քանի օր: