Այն, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են թալանված փողերը, իրականություն չդարձավ․ Գևորգ Պետրոսյան


12:51 , 29 սեպտեմբեր, 2019
Շատ ուրախացա, երբ մեր մեծահարգ վարչապետը դարձյալ մեկ անգամ հաստատակամորեն հավաստիացրեց, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են թալանված փողերը...
Այնքան էի սպասում, որ իմ երկրի պատասխանատուն նույն հաստատակամությամբ կհավաստիացնի ու տեղեկացնի, թե երբ են պետական բյուջե վերադարձվելու այդ բյուջեի հաշվին անպտուղ շրջագայությունների արդյունքում ծախսված գումարները, և ինչի են արժանանալու նոր Հայաստանի ձախողած զբոսաշրջիկները...
Բայց չասեց, չխոսեց այդ մասին...
Դե, ի՜նչ արած... Նրանց պատիժն էլ կմնա Ամենազոր Աստծո և ՀՀ հաջորդ իշխանությունների խղճին...