Սպանված Խաչատուրյանի քույրերը դատի են տվել նրա նախկին կնոջը


15:22 , 28 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը՝ Մարինեն ու Նաիրան, դատարան են դիմել իրենց եղբոր նախկին կնոջ դեմ։ Վերջինն իր դուստրերի հորը քննադատել էր հեռուստատեսությամբ։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ կինը եթերում հայտարարել է, թե ինչ դաժան հայր ու ամուսին է  եղել Խաչատուրյանը։  Նա սպանվածին որակել է «գազան ու բացարձակ չարիք»։

Հիշեցնենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ