Ինչպե՞ս ճանաչել միկրոկաթվածը․ բժիշկներ


15:42 , 28 սեպտեմբեր, 2019

Բժիշկներն ասել են, թե ինչպես ճանաչել միկրոկաթվածի նախանշանները, հաղորդում է National News-ը։

Հստակեցվում է, որ միկրոկաթվածի հիմնական նախանշաններն են աչքերի երկվությունը, ինչպես նաև քնելուց հետո վերջույթների ընդարմացումը։

Բացի այդ՝ միկրոկաթվածի մասին կարող են վկայել կոորդինացիայի կորուստը և հանկարծակի գլխացավը։

Հիվանդության նախանշան են համարվում նաև գիտակցության մթագնումն ու խոսքի հետ կապված խնդիրները։