Մեղուները հռչակվեցին մոլորակի կարևորագույն կենդանի արարածները. ինչո՞ւ


20:30 , 28 սեպտեմբեր, 2019

Ճիշտ է, մեղուների խայթոցը շատ է ցավեցնում, սակայն եթե դրանք անհետանան, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։

The Earthwatch Institute-ը եզրակացություն է ներկայացրել, ըստ որի՝ մեղուները համարվում են Երկիր մոլորակի ամենակարևոր կենդանի արարածները, սակայն նրանք անհետացման վտանգի տակ են այսօր։

Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ աշխարհում մեղուները վերացել են արդեն իսկ 90%-ով։ Պատճառները, կախված տարածաշրջանից, տարբերվում են, սակայն հիմնականներն են՝ անտառահատումը, փեթակների համար անվտանգ վայրերի բացակայությունը, ծաղիկների պակասը, հողային փոփոխությունները և այլն։

Իսկ ինչո՞ւ են դրանք համարվում ամենակարևոր կենդանի արարածները մոլորակում։ Մի շարք միջազգային խոշոր գիտական կառույցներ հայտնում են, որ մեղուները միակն են, որ ոչ մի տեսակի պաթոգենի կրողներ չեն հանդիսանում՝ վիրուսի, մանրէի և այլն։

Աշխարհում գյուղատնտեսությունը 70%-ով կախված է այս միջատներից։ Առավել պարզ ասած՝ 100-ից 70 տեսակ սնունդը ստեղծվում է մեղուների միջամտությամբ։ Փոշոտումը, որը կատարում են մեղուները, բույսերին թույլ է տալիս վերարտադրվել, որոնցով էլ միլիոնավոր կենդանիներ սնվում են իրենց հերթին։ Առանց մեղուների ֆաունան ևս շուտով կոչնչանա։ Մեղուների կողմից պատրաստվող մեղրը ոչ միայն ծառայում է որպես սնունդ, այլև մեծ ազդեցություն ունի մեր առողջության և մաշկի համար։

Շվեյցարիայի տեխնոլոգիայի դաշնային ինստիտուտն առաջ է քաշում տեսություն, ըստ որի՝ մեղուների անհետացման գխավոր պատճառը բջջային հեռախոսների արձակած ճառագայթներն են։ Հեռախոսազանգերի ընթացքում առաջացող այդ ճառագայթներն ապակողմնորոշում են մեղուներին, որի պատճառով էլ վերջիններս կորցնում են ուղղության զգացողությունն ու իրենց կյանքը վտանգի ենթարկում։

Հետոազոտող և կենսաբան Դանիել Ֆավրը գործընկերների հետ միասին 83 փորձ է անցկացրել, որոնք ցույց են տալիս, որ ճառագայթների առկայության դեպքում մեղուները 10 անգամ ավելի բարձր աղմուկ են արձակում։

Մեկ այլ պատճառ է մշակաբույսերի մշտական արտանետումը, որը առավելապես ակտիվ է Կոլումբիայում։ Վերջին երեք տարում այս երկրում դրա պատճառով մեղուների 34%-ը վերացել է գյուղատնտեսական թունավորումից։

Իսկ խնդիրն ունի՞ լուծում։ Լուծումներ, իհարկե, կան, սակայն դրանք բարդ է իրականացնելը։ Գիտնականները ներկայացրել են խնդրի նախնական լուծման երեք տարբերակ.

1. Արգելել, չարտադրել թունաքիմիկատներ,

2. Նպաստել ամբողջովին բնական գյուղատնտեսական այլընտրանքների օգտագործմանը,

3. Մշտապես ուսումնասիրել և հսկողության տակ պահել մեղուների առողջությունը, կենսակերպն ու բազմացումը։